ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի տարածաշրջանի Կարճաղբյուր հատվածում, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է` մշակված աղ-ավազով:
Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: