Շ. Պետրոսյանի ամուսինը սառնասրտորեն կսատկացներ Հարսնաքարի ակտիվիստներից ոմանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շուշան Պետրոսյանի հայտնի ամուսին Արման Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է “Հարսնաքարում” մոմավառության մասնակիցներին` գրելով. “Զզվելի է. իրենց պատմությունն են կերտում ողբերգությունը դրոշակ դարձնելով, սառնասրտորեն կսատկացնեի ոմանց…”: 
Սա հարուցել է Ֆեյսբուքյան հայերի զայրույթը: Մարդիկ քննադատում են, մեղադրում ու բանավիճում այս թեմայի շուրջ: “Կարծում եմ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ հենց այս տրամաբանությամբ են շարժվել Վահե Ավետյանին սպանողները:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր խնդիրը ոչ թե նեմեց Ռուբոն է, այլ Հայաստանում պետական բարձր մակարդակով հովանավորվող ամենաթողությունը: Սա նշանակում է, որ քանի դեռ մենք չենք հասել Հայաստանում օրինականության հաստատմանը, չենք կարող պաշտպանված լինել արմանհարությունյանների պես պոտենցիալ կամ արդեն կայացած հարյուրավոր մարդասպաններից, որ քաղաքացիներին ահաբեկելով, անպատիժ շրջում են մեր քաղաքի փողոցներով”,-գրել է Areg Gevorgyan օգտատերը:




Լրահոս