Ապօրինի ապամոնտաժում խոզաբուծական ֆերմայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 9-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Լեռնագոգ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Քյարամ Ա.-ին` իր “ԶԻԼ-131Ն” մակնիշի ավտոմեքենայով, որը բեռնված է եղել երկաթբետոնյա 5 կոնստրուկցիաներով:
Պարզվել է, որ կոնստրուկցիաները Քյարամ Ա.-ն նույն օրը ապօրինի ապամոնտաժել է “Կոնվերսբանկ” ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Լեռնագոգ գյուղի տարածքում գտնվող նախկին խոզաբուծական ֆերմայի տանիքից:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս