Հուլիսի 10-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երեւանի Նազարբեկյան թաղամասից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 39-ամյա Հովհաննես Պլանջյանին, որը 2010 թ. օգոստոսի 23-ից ՌԴ Սամարայի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցի օգտագործման մեղադրանքով:
Հուլիսի 10-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 42-ամյա Զոհրաբ Ամոյանին, որը 2011 թ. հուլիսի 27-ից ՌԴ Կարաչաեւո-Չերկեսկի Ինքնավար Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հուլիսի 10-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արարատ քաղաքի Սերոբ Աղբյուրի փողոցից բերման են ենթարկել 42-ամյա Ալբերտ Պողոսյանին, որը ս/թ մարտի 24-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: