Ուկրաինայում շուրջ 100 վրացի կամավոր է մարտնչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի Գլխավոր շտաբի նախկին պետ Գեորգի Կալանդաձեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայում մարտնչում է շուրջ 100 վրացի կամավոր, սակայն նրանց հստակի թիվը հնարավոր չէ պարզել, գրում է «Грузия-online»-ը:

Ուկրաինայից «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում նա նաև խոսել է Ուկրաինայում զոհված վրացի կամավոր Թամազ Սուխիաշվիլիի մասին ու նշել, որ նրա ընտանիքն օգնության կարիք ունի:

Կալանդաձեն նաև մեղադրել է Վրաստանի Գլխավոր դատախազությանն «ընդդեմ նրա կեղծ քրեական գործ հարուցելու մեջ»:

Բացի Սուխիաշվիլիից, Ուկրաինայում զոհվել էր ևս մեկ վրացի կամավոր՝ Ալեքսանդր Գրիգոլաշվիլին, ում հուղարկավորությունը հավուր պատշաճի իրականացվել է հայրենիքում: Մոտ օրերս Վրաստան կուղարկվի նաև Սուխիաշվիլիի դին:




Լրահոս