Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19.00-ի սահմաններում Վարդենիս քաղաքից դեպի Մեծ Մասրիկ գյուղ տանող ճանապարհի երկաթգծի գծանցում իրար են բախվել “ԳԱԶ 3110″մակնիշի 55 ՍՏ 777 համարանիշի և “Օպել պրոնտերա” մակնիշի 13 ՍՍ 932 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպս armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Օպել-ը երկու-երեք անգամ գլխիվայր շրջվել է, ինչից Օպել-ի ուղևորը տեղում մահացել է: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով ԳԱԶ 3110-ը վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ, ՀՀ պաշտպանության նախարարության  X բանակային կորպուսի գնդապետ Գագիկ Հովհաննիսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի հետևանքով Օպել-ի վարորդը` Վարդենիս քաղաքի բնակիչ Ռուբիկ Գրիգորյանը, և ևս 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողին դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ ավտովթարի պատճառ է դարձել այն, որ երկու ավտոմեքենաներն էլ միաժամանակ փորձել են վազանց կատարել:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս