Հուլիսի 15-ին, ժամը 19.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանյան լճում դիակ է հայտնաբերվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Նախարարությունից նշում են, որ կտրվի լրացուցիչ պարզաբանում: