ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ արդեն երկու ամիս է՝ բյուջետային մի շարք հիմնարկություններում չեն վճարել աշխատակիցների մի մասի աշխատավարձը: Իսկ պատճառաբանությունը եղել է հետեւյալը. «Բյուջեում փող չկա, առաջիկայում կլինի, կփոխանցենք»: Ընդ որում, նման իրավիճակ է անգամ նախարարություններում ու դրանց կից հիմնարկություններում: Համենայնդեպս, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ նման ահազանգեր է ստացել ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկություններից մեկից, որի անունը հասկանալի պատճառներով չենք նշում: Ենթադրվում է, որ բյուջեի գումարները ժամանակին ուղղվել են մայիսի 6-ի ընտրակաշառքի ֆոնդին, եւ իշխանություններին դեռեւս չի հաջողվում վերականգնել այն:




Լրահոս