Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ չորեքշաբթի օրը Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի «գծի» վարորդները որոշել են բողոքի ակցիա անել: Այսօր նրանք մտադիր են իրենց ավտոբուսներով փակել Երեւան-Աբովյան ավտոճանապարհը՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով Ծառուկյանի դեմ: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Աբովյան-Երեւան բարեգործական երթուղու «բացվելուց» հետո Հարությունյանի վարորդները գրեթե անգործ են մնացել: Ավելին, Պալաչը շուրջ 70 վարորդի աշխատանքից ազատել է եւ այսօր էլ մեկնում է Դուբայ՝ տպավորություն ստեղծելու, թե ինքն առնչություն չունի բողոքի ակցիայի հետ:
ՓԱԿԵԼՈՒ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ