ԴԻՄԵԼՈՒ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին առաջիկայում պատրաստվում է դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ բողոքարկելու ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործողությունները: Հիշեցնենք, որ հունիսի 21-ին, երբ  Ազգային Ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ Վարդգես Գասպարին միայնակ բողոքի ակցիա էր կազմակերպել, նրան էր մոտեցել Ալեքսանյանը եւ ձեռքից խլել պաստառը, որի վրա գրված էր՝ «Ռուբեն Հայրապետյան՝ մարդասպան»: Մեզ հետ զրույցում Վարդգես Գասպարին ասաց. «Դիմելու եմ էթիկայի հանձնաժողով: Քանի որ ՀԱԿ-ն Ազգային Ժողովում ներկայացված է, բնական է, որ առաջընթաց կլինի դեպի լավը»: Հավելենք, որ Սամվել Ալեքսանյանն իր՝ պաստառը Գասպարիի ձեռքից խլելու փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանել էր իր վատ տեսողությամբ. «Աչքերս լավ չէր տեսնում, ասեցի տո՛ւր, կարդամ՝ ինչ կա գրված, ինքն էլ տվեց, հետո սկսեց գոռալ»:




Լրահոս