ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ հայ-թուրքական արձանագրություններն ընդգրկված են նաեւ ՀՀ հինգերորդ գումարման ԱԺ մեծ օրակարգում: Համենայնդեպս, ԱԺ պաշտոնական կայքի՝ «Օրակարգում ընդգրկված նախագծեր» բաժնում տեղադրված են նաեւ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Սա ուշագրավ է այն առումով, որ ժամանակին Սերժ Սարգսյանը Թուրքիայի քայլերի պատճառով կասեցրեց այդ արձանագրությունների վավերացման գործընթացը, բայց չհանեց ԱԺ օրակարգից: Ու թեեւ այս ընթացքում Թուրքիայի կողմից որեւէ քայլ չի արվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն Ս. Սարգսյանն, այնուամենայնիվ, այն կրկին պահում է օրակարգում:




Լրահոս