Գյումրիում անչափահաս դուստրը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է մորը:
“Շանթ” հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ մայրն ու դուստրը հոգեկան խնդիրներ են ունեցել, մայրը` 47-ամյա Ժաննա Հակոբյանը հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում, իսկ դուստրը` 13-ամյա Հասմիկ Պիչոյանը` ոչ:
Դուստրը հարվածել է մոր կրծքավանդակի շրջանում: Բարեբախտաբար, Ժաննա Հակոբյանը չի մահացել, նա բուժօգնություն է ստացել եւ հիմա տանն է:
Դեպքի մասին ոստիկանությանը ահազանգել է Ժաննա Հակոբյանի մայրը:
Ոստիկանության Գյումրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում: