Առևտրականները սպառնում են հացադուլ սկսել. նրանք կրկին Կառավարության շենքի մոտ են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության շենքի դիմաց այսօր նույնպես բազմամարդ է:

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են պահանջել վերանայել շրջանառության հարկի մասին օրենքը: Նրանք իրենց բողոքն են արտահայտում հետաձգված, բայց փետրվարի 1-ից դարձյալ գործածության մեջ մտնող օրենքում կատարված փոփոխությունների դեմ:

Նրանք ասում են, որ պատրաստ են մինչև վերջ գնալ, և եթե իրենց պահանջը չկատարվի, չեն հեռանա Կառավարության շենքի բակից և կսկսեն հացադուլ անել: Բողոքավորները հավելում են, որ իրենցից ոչ ոք երեկ չի բարձրացել վարչապետի մոտ, քանի որ համոզված են, որ իրենց խաբում են ու փափուկ բարձ են դնում իրենց գլխի տակ:




Լրահոս