«Նախկինում բջջային հեռախոս ունեի, բայց հիմա չունեմ»:
Խաղաղության գլխավոր երաշխավորը խաղաղ կյանքն է նախընտրում: Սեյրան Օհանյանի ինչի՞ն է պետք բջջային հեռախոսը. նա հո գործարա՞ր չէ, որ հեռախոսային կապը բիզնեսին արագություն հաղորդի: Բացի այդ, ինչպես ժողովուրդն է ասում, վատ լուրերը շուտ են տեղ հասնում, ու եթե անհրաժեշտություն լինի, սահմանամերձ տարածքների կարեւոր տեղեկատվությունը ենթակաները շատ արագ կհասցնեն նախարարին: Ավելորդ զանգերը որքան տհաճ, նույնքան էլ անխուսափելի են: Իսկ Սեյրան Օհանյանը հասարակ մարդ չէ, որ նման զանգեր դեպքից դեպք ստանա, ու ավելորդ տեղը տրամադրությունը փչացնի: