Freedom House կազմակերպությունը «Ազատությունն աշխարհում 2015 թ» հերթական զեկույցն է հրապարակել, որում Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը մարդու իրավունքների ու ազատության վարկանիշում առաջ է անցել Ադրբեջանից:
Համաձայն զեկույցի, Լեռնային Ղարաբաղը 7 բալանոց սանդղակում ( որտեղ 1 բալը նշանակում է առավել ազատ, իսկ 7 բալը՝ անազատ պետություն) ստացել է 5 միավոր քաղաքական իրավունքների ու 5 միավոր քաղաքացիական ազատության մակարդակի համար, մինչ դեռ Ադրբեջանը վարկանիշային աղյուսակում զիջել է իր դիրքերն ու երկու դեպքում էլ ստացել է 6 միավոր՝ մոտենալով գրեթե ժողովրդավարական ազատության լիակատար բացակայությանը՝ ճանաչվելով անազատ երկիր:
Հայստանը վարկանիշային աղյուսակում ներառվել է մասնակի ազատ երկրների ցուցակում՝ ստանալով 5 միավոր քաղաքական իրավունքների մակարդակի և 4 միավոր քաղաքացիական ազատությունների մակարդակի համար: Հայաստանի հարևան Վրաստանը ևս ներառվել է մասնակի ազատ երկրների ցուցակում՝ ստանալով 3-ական միավոր և՛ քաղաքական իրավունքների մակարդակի, և՛ քաղաքացիական ազատությունների մակարդակի համար: Թուրքիան ևս ճանաչվել է մասնակի ազատ երկիր, մինչդեռ Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իրանն անվանվել են անազատ երկրներ: