ԿԱՌԱՋԱԴՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին անընդհատ խոսվում է, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լուրջ խնդիրներ ունի իր կուսակցության՝ ՀՀԿ ներսում: Բանն այն է, որ նա ամեն գնով մտադիր է առաջադրվել սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում, մինչդեռ ՀՀԿ-ում այլեւս չեն ցանկանում Ղուկասյանին տեսնել այդ պաշտոնում: Ավելին, ՀՀԿ Գյումրու գրասենյակում նույնիսկ քննարկում է եղել ԲՀԿ թեկնածուին սատարելու մասին, սակայն հետո հայտարարվել է, որ դա նպատակահարմար չէ՝ ելնելով այդ կուսակցության՝ կոալիցիա չմտնելու որոշումից: Բայց չի բացառվում, որ ՀՀԿ-ականները ներքին կարգով սատարեն ԲՀԿ թեկնածուին: Իսկ մինչ այդ Վարդան Ղուկասյանն իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ անկախ կուսակցության որոշումից՝ ինքն առաջադրելու է իր թեկնածությունը. «Ուզում է սատարեն, ուզում է չէ, ես ինքնաառաջադրումով կմասնակցեմ ընտրություններին»: Քաղաքապետի մամուլի խոսնակ Լ. Աղեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է այս լուրը՝ ասելով, որ Ղուկասյանն իսկապես պատրաստվում է առաջադրվել:




Լրահոս