Ինքնասպան եղած զինծառայողը Վազգեն Սարգսյանի անվան ուսումնական վարժարանի կուրսանտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ ժամը 06:35-ի սահմաններում Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Armlur.am-ի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Հայկազ Բարսեղյանը Վազգեն Սարգսյանի անվան ուսումնական զորամասի կուրսանտ է:

Տեղեկացնենք, որ դեպքի առթիվ կատարվում է նախնական քննություն: Ռազմական ոստիկանությունն այս պահին ուսումնական զորամասում է:




Լրահոս