Սիմֆերոպոլի շրջանային դատարանը հինգշաբթի օրը կալանքի տակ է վերցրել Ահմետ Չիյգոզային, ով մեղադրվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ. հայտնել են Ղրիմի Հանրապետության դատախազությունից:
«Ահմետ Չիյգոզուի հանդեպ որպես խափանման միջոց կալանքի ընտրությունն ամբողջությամբ հիմնավորված է»,- հանրապետության դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի խոսքերն է մեջբերում դատախազության մամուլի ծառայությունը:
Ղրիմի դատախազությունում, մասնավորապես, նշում են, որ զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 6-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել: