Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ «Կորդոբայի» դեմ խաղում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սխալ է թույլ տվել, բայց այլևս նման բան չի կրկնվի:
«Որակազրկումը, իհարկե, վատ է: Նա երկու խաղ բաց կթողնի և այդ ընթացքում կպատրաստվի դերբիին: Ոչ մի առողջական խնդիր Կրիշտիանուն չունի, ծնկի հետ կապված նույնպես խնդիր չկա: Առաջինը հենց Ռոնալդուն է ներողություն խնդրել իր վարքի համար: Նա սխալ է թույլ տվել և հասկանում է դա: Այդպիսի բան այլևս չի կրկնվի»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ «Կորդոբայի» հետ Իսպանիայի առաջնության խաղում Ռոնալդուն ստացավ կարմիր քարտ՝ 82-րդ րոպեին մրցակցին ոտքով հարվածելու համար: