Բազմաբնակարան շենքերի բնակարանների գներն աճել են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականին հանրապետության անշարժ գույքի շուկայում արձանագրվել է
գործարքների քանակական աճ, որի արդյունքում անշարժ գույքի նկատմամբ
իրականացված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների
քանակը (214168 միավոր), 2013 թվականի համեմատ, աճել է 12.3 %-ով կամ 23478
միավորով, այդ թվում` Երևանում` 5.5 %-ով կամ 3788 միավորով, իսկ մարզերում`
16.1 %-ով կամ 19690 միավորով: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

2014 թվականի ընթացքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված
գործարքների ընդհանուր քանակի 26.1 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Գործարքների ընդհանուր քանակի 33.7 %-ը գրանցվել է Երևան քաղաքում: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներում մեծ տեսակարար կշիռ ունեն օտարման գործարքները՝ 24.4%:

1

2014 թվականիին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 52277 օտարման
գործարքների 75.0 %-ը կազմել է առքուվաճառքը, 24.5 %-ը` նվիրատվությունը և 0.5 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքների 40.8 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 38.8 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
2014 թվականին անշարժ գույքի օտարման գործարքների քանակը, 2013
թվականի համեմատ, աճել է 7.3 %-ով:

2014 թվականին Երևան քաղաքում անշարժ գույքի 15911 առքուվաճառքի
գործարքի 63.2 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի
բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում, 2013 թվականի համեմատ,
բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների
քանակն աճել է 13.3 %-ով:

2

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան
քաղաքում 2014 թվականին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ
մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013 թվականի համեմատ աճել են
0.8 %-ով:




Լրահոս