Իրավունք. Որոշ հեռուստաընկերությունների վերնախավը հույժ անհանգստացած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ հեռուստաաշխարհի խոհանոցին մոտ կանգնած վստահելի աղբյուրի` որոշ հեռուստաընկերությունների վերնախավը հույժ անհանգստացած է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահը արձագանքել է մտավորականության և երիտասարդական կառույցների բաց նամակին` հեռուստւսեթերը մաքրելու վերաբերյալ, և կոնկրետ հանձնարարական է տվել Հանրային խորհրդին: Սույն հեռուստաշնագայլերը մտավախություն ունեն, որ եթերը բնակչությանը փչացնող բովանդակությունից մաքրելու դեպքում իրենք կկորցնեն ստվերային մեծ ֆինանսական հոսքեր, և, ըստ թերթի աղբյուրի, նրանք այժմ փորձում են ինկոգնիտո հանդիպումներ ունենալ Հանրային խորհրդի անդամների հետ` ձգտելով, ում հնարավոր է, նյութապես շահագրգռել, որպեսզի տապալեն ՀՀ նախագահի հանձնարարականի կատարումը: Գումարած դրան` նրանք սկսել են հավաքագրել չեզոք համբավ ունեցող արվեստագետներին, որպեսզի վերջիններս հանդես գան եթերը մաքրելու նախաձեռնության դեմ` այդ նախաձեռնությունը ներկայացնելով որպես իշխանությունների կողմից թելադրված նենգամիտ տարբերակ, որի բուն նպատակն է իրականում` իբր նախագահական ընտրություններին ընդառաջ հեռուստաեթերում սահմանել կոշտ գրաքննություն: Ինչևէ, առաջիկայում հանրությունը դյուրությամբ կկարողանա հաշվարկել, թե ովքեր են հասցրել ,նյութապես շահագրգռվելե…




Լրահոս