ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, որ դեռեւս պաշտոնապես չի հայտարարել Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մասին, բայց համարվում է հիմնական թեկնածուն, թաքնված կերպով սկսել է քարոզարշավը: Նա «Ա1+»-ի թղթակցին հայտնել է, որ զբաղված է «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքի նախագիծ գրելով: Դժվար է ասել՝ եթե Բալասանյանը չցանկանար մասնակցել ընտրություններին, արդյոք կհեղինակեր այս օրինագիծը: Բայց փաստ է, որ քաղաքապետի ամենահիմնական թեկնածուն ընտրություններից առաջ արդեն սկսել է գյումրեցիների աչքը մտնելուն ուղղված քայլեր անել: Ի դեպ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ իշխանություններն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Գյումրու քաղաքապետ դառնա հենց Սամվել Բալասանյանը:
ՔԱՐՈԶԱՐՇԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ