Ջավախայերի հարցը շարունակում է մնալ անորոշ: Այնտեղ գործող նոր օրենքի համաձայն, այլ երկրի քաղաքացի հանդիսացող հայերը զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից և ստիպված լինում 90 օրվա ընթացքում լքել երկիրը:
Ըստ վրացական լրատվամիջոցների տեղեկությունների, 5 ամսվա ընթացքում մոտ 3 հազար մարդ է զրկվել քաղաքացիությունից, որոնց մեջ մեծ թիվ են կազմում հայերն ու ռուսները:
Armlur.am-ի հետ զրույցում ջավախահայ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նշեց, որ Վրաստան այցի ժամանակ հայկական պատվիրակությունը վրացական կողմի հետ քննարկել էր ջավախահայերի հարցը և որոշում էր կայացվել մոտ ժամանակներս վերջնական լուծում տալ հարցին: Պատգամավորի խոսքով, նախատեսված էր այցը վրացական կողմի այցը Հայաստան, սակայն այն այդպես էլ չի կայացել:
Տ. Վարդապետյանը նշեց, որ ջավախահայերից բողոքներ ստանում են, սակայն այն դեռևս մեծ չափերի չի հասել: Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում հարցը վերջնականապես լուծում կստանա: