«Ես իմ աշխատանքից գոհ եմ, էս սատանաներն են դժգոհ»:
Գյումրու Վարդանիկը սպասվող ընտրությունների քարոզարշավը հոգեկան մեծ լարվածությամբ է սկսում: Խնդիրը, անշուշտ, քաղաքական հարթության մեջ է պետք դիտարկել, բայց, ինչպես միշտ, Ղուկասյանը քաղաքապետի ընտրությունները նույնպես բարու ու չարի կռիվ է համարում: Բարին, բնականաբար, ինքն է, չարը՝ սատանաները՝ Սամվել Բալասանյանն ու մյուսները: Բայց մյուս կողմից էլ այնպես չէ, որ Վարդանիկի մրցակիցների ոտքերն ամպոտ են, իսկ Գյումրու գործող քաղաքապետն էլ՝ բացարձակ քրեական տարր: Փորձը ցույց է տալիս, որ նվազագույնը մեկ անգամ որեւէ մեկին ծեծած մարդը պիտի առաջադրվի Գյումրու քաղաքապետի պաշտոնում, ինչպես Բալասանյանի դեպքում: