ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանի հնարավոր պաշտոնանկության թեման որքան անիրական է թվում, նույնքան էլ հավանական է: Արդեն խոսվում է, որ արձակուրդի մեկնած Նազարյանը հավանաբար այլեւս չի վերադառնա, կմնա ոստիկանության կադրերի տրամադրության տակ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նազարյանին պաշտոնանկ անելու հեռանկարը պայմանավորված է նաեւ Ռուբեն Հայրապետյանի այսօրվա ոչ ազդեցիկ կարգավիճակով: Եթե նախկինում Հայրապետյանը մեկ հեռախոսազանգով Սերժ Սարգսյանին խնդրում էր Ներսես Նազարյանին թողնել իր պաշտոնում, ապա այսօր իրավիճակն այլ է: Այնուամենայնիվ, իսկապե՞ս Հայրապետյանի դիրքերն այնքան են թուլացել, որ չի կարողանում օգնել Ձեզ: «Ժողովուրդ»-ի այս հարցին Ներսես Նազարյանը պատասխանեց. «Չէ՛, չէ՛, նման բան չկա, նման հարց չկա, դրանք իրականությանը չեն համապատասխանում»:




Լրահոս