ՁԳՁԳՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հուլիսի 3-ին գրել էր, որ «Քինգ դելյուքս» ու Չարենցավան-Երեւան երթուղին սպասարկող «Տրանս կոնֆորմ» ընկերությունների ուղարկված դիմումներին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պատասխան է գրելու, թե հարցն իրենց լիազորությունների մեջ չի մտնում, այն պետք է կարգավորի ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը: Այդպես էլ եղավ: Երեկ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել է, որ կատարվել է լայնածավալ աշխատանք՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից մինչեւ դիտանցումներ երթուղիներում, եւ պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ ԿՏՆ-ի կարգավորման դաշտում: Հանձնաժողովի որոշմամբ՝  ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկվի ՀՀ  ԿՏՆ:
Հիշեցնենք, որ նույն հրապարակման մեջ գրել էինք նաեւ, որ ԿՏ նախարար Գագիկ Բեգլարյանին հանձնարարվել է չեզոք որոշում կայացնել: Մեր հարցին, թե ինչ որոշում են կայացրել, ԿՏՆ տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելքոնյանը պատասխանեց. «ՏՄՊՊՀ-ից դեռեւս այդ որոշումը չենք ստացել, ուսումնասիրության ավարտից հետո կտեղեկացնենք արդյունքների մասին, ճիշտն ասած՝ չգիտեմ՝ երբ ենք ավարտելու, բազմակողմանի է ուսումնասիրվում»:
Բնականաբար, ՏՄՊՊՀ-ի որոշումը չի գոհացրել «Քինգ դելյուքս»-ի տնօրինությանն ու վարորդներին:




Լրահոս