ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄԵՆԱՄԵԾ ՋՈՒԹԱԿԸ
Աշխարհում ամենամեծ ջութակը պատրաստել են Գերմանիայի Ֆոգտլանդ քաղաքի վարպետները, որի երկարությունը 4,27 մետր է, լայնությունը` 1,37: Հատուկ այդ ջութակի համար պատրաստված փայտիկն ունի 5,18 մետր երկարություն: Ջութակը նվագելու համար անհրաժեշտ է երեք մարդ. մեկը բռնում է գործիքը եւ սեղմում լարերը, իսկ մյուս երկուսը շարժում են հսկա փայտիկը: Աշխարհում ամենամեծ ջութակը պատրաստողների ցանկությունը եղել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելը:

ՎԵՐԱԾՎԵԼ Է ԿՆՈՋ
Ամերիկացի 39-ամյա տղամարդը պնդում է, որ ճաղատացման դեմ Propecia հաբերի գենետիկ տարբերակն ընդունելուց հետո ինքը վերածվել է կնոջ: Զարգացել են նրա կրծքերն ու լայնացել են կոնքերը: Բացի արտաքին փոփոխությունից, տղամարդը սկսել է նաեւ ներքուստ իրեն կին զգալ` փոխելով անունը եւ կրելով կանացի հագուստ: Նա հաբերն ընդունել է 9 ամիս շարունակ օրական 1 հատ, ինչը լիովին փոխել է նրա մարմնի հորմոնային հավասարակշռությունը:

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Մեծ Բրիտանիայում հղի կինը փորում ասեղ է հայտնաբերել, որն այնտեղ է հայտնվել մի քանի տարի առաջ արված վիրահատության ժամանակ: Կինը թեթեւ ծակոց է զգացել փորի ձախ մասում: Բուժող բժիշկը հանգստացրել է կնոջը՝ խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել այդ զգացողությանը: Հղիության արդեն 7-րդ ամսում բրիտանուհին զարմանքով նկատել է, որ փորի մաշկը ներսի կողմից ծակել է վիրահատական ասեղը: Բժիշկները պնդում են, որ ասեղը չի վնասել պտղին, եւ այն կհանվի ծննդաբերությունից հետո:

ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՊԱՏԿԵՐՈՎ
Ամերիկացի  Քենֆիլդների ընտանիքը ծովախեցգետինների հերթական որսի ժամանակ Վաշինգտոնի Հաթ կղզիների մոտ որսացել է մի խեցգետին, որի պատյանի վրա պատկեր է եղել:  Ընտանիքի հայրը պարզել է,  որ ծովային կենդանու պատյանին թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի դիմանկարն է: Միաժամանակ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել, թե ինչպես կարող էր կենդանու զրահի վրա պատկեր հայտնվել:  

ԾՆՈՂՆԵՐԻ ԳՐԿՈՒՄ
Մեծ Բրիտանիայի Թելֆոլդ քաղաքում 508 գր քաշով, նախանշված ժամկետից 3 ամիս շուտ ծնված փոքրիկը եղել է մահամերձ վիճակում: Երբ բժիշկները հանձնել են նրան ծնողներին՝ վերջին հրաժեշտի համար, երեխան սկսել է ապաքինվել: Ծնողների գրկում հայտնվելուց մի քանի րոպե անց տղայի առողջական ցուցանիշները միանգամից լավացել են, ինչն ուղղակի ապշեցրել է բժիշկներին: Այժմ տղան կշռում է 1.36 կգ, իսկ նրա վիճակը գնահատվում  է կայուն:   

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս