Ֆրանսիայի, Գերմանիայի և ՌԴ ներկայացուցիչները հավաքվել են Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունները մեկնարկել են Մոսկվայում՝ ՌԴ ԱԳՆ առանձնատանը:

Բանակցություններն անցկացվում են փակ դռների հետևում:

Այսօր ավելի ուշ կկայանա Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը:

Արևմտյան մամուլում նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադրված են այսօր Պուտինին ներկայացնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ծրագիրը. հայտնում է բրիտանական The Independent-ը:




Լրահոս