Թայլանդի Սուրին գավառում բուդիստական արարողությանը մասնակցող փիղը ոտնատակ տալով սպանել է մի տղամարդու։ 50 տարեկան տղամարդը բարձրացել է ծառի վրա։ Երբ ոստիկանները պահանջել են, որպեսզի մարդը ցած իջնի, նա ծառից վայր է ընկել ուղիղ փղերի ոտքերի տակ եւ սկսել բարկացնել հսկա կենդանուն։
Փիղը՝ կնճիթով բարձրացրել է տղամարդուն, ապա՝ գցելով գետնին, սկսել է ոտնատակ անել։ Ներկաներին հաջողվել է տղամարդուն դուրս բերել կենդանու ոտքերի տակից, սակայն հիվանդանոցի ճանապարհին, նա մահացել է։ Ողբերգական միջադեպից հետո արարողությունը շարունակվել է։