Կառավարությունը գաղտնի է պահում` որ ընկերության «հագով է կարում» շահութահարկի արտոնությունը. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը վերջերս առաջարկել էր փոփոխություններ կատարել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում, որով հսկայական արտոնություններ են սահմանվում տարեկան 100 միլիոն դոլարի արտահանում ապահովող տնտեսվարողներին: Ըստ այդմ՝ նման ընկերությունները պետք է վճարեն 2 տոկոս շահութահարկ այն դեուքում, երբ Հայաստանում այդ հարկատեսակի դրույքաչափը 20 տոկոս է: Ուշագրավն այն է, որ կառավարությունը նման փոփոխությունը հրատապ է համարում և հույժ գաղտնի է պահում, թե կոնկրետ որ ընկերության «հագով է կարում» այդ արտոնությունը:

Մեր ունեցած տեղեկություններով, այս կերպ կառավարությունը փորձում է ներդրող գտնել «Նաիրիտի» վերագործարկման համար, իսկ փոփոխության հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում էր Ռուսաստան»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս