Անդերսոն Սիլվան կզրկվի Նիկ Դիասի նկատմամբ տարած հաղթանակից:
Դեռևս Նևադա նահանգի Մարմնամարզության հանձնաժողովը պաշտոնապես չի ընդունել Անդերսոն Սիլվա-Նիկ Դիաս մենամարտի արդյունքները փոփոխության ենթարկելու մասին որոշումը, սակայն այդ կազմակերպության գործադիր տնօրեն Բոբ Բենետը հասկացնել է տվել, որ որոշումն, այնուամենայնիվ, կընդունվի:
Հիշեցնենք՝ Լաս Վեգասում գտնվող MGM Grand Garden Arena-ում կայացել էր UFC 183 մրցաշարը, որի գլխավոր մարտում հանդիպել են միջին քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Անդերսոն Սիլվան ու Strikeforce-ի նախկին չեմպիոն Նիկ Դիազը: Մենամարտի արդյունքում Սիլվան օրինաչափորեն հաղթել էր միավորներով:
Սակայն արդյունքում պարզվել է, որ երկու մարտիկներն էլ մենամարտից առաջ արգելված նյութեր են օգտագործել: Անդերսոնը միանգամից երկու դոպինգային պրեպարատ է օգտագործել, իսկ Դիասը՝ մարիխուանա :