Գլենդելում հայի են ձերբակալել` անչափահասի ծեծելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գլենդելի բնակիչ 50-ամյա Արմեն Ուրուտյանը ձերբակալվել է Արևմտյան Գլենդելում “մահաբեր զենքով 17-ամյա տղայի վրա հարձակվելու և նրան ծեծելու համար” այն բանից հետո, երբ վերջինս (ում անունը չի հրապարակվում) իր Nissan Altima մեքենայով բախվել է Ուրուտյանի տան մոտի ծառին:
Տղան ևս ձերբակալվել է՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, որն ավարտվել է ավտովթարով: Ոստիկանները վրա են հասել առավոտյան 4-ին և կանխել Ուրուտյանի ու անչափահասի միջև սկսված ծեծկռտուքը, որի հետևանքով, ըստ ոստիկանների, տղան արնահոսում էր: Ուրուտյանն ասել է, որ ինքը աղմուկ է լսել իր տան մոտակայքում և մարդկանց ասել է, որ լուռ մնան: Իսկ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երիտասարդը հայհոյել է իրեն: Ուրուտյանը հայտնել է, որ ինքը միայն պաշտպանվել է:
tert .am




Լրահոս