ՌԴ տնտեսությունը աճ կգրանցի 2016-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ տնտեսությունը աճ կգրանցի արդեն հաջորդ տարի: Տոկիոյում կայացած ռուս-ճապոնական բիզնես կոնֆերանսի ժամանակ նման կարծիք է հայնել ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ստանիսլավ Վոսկրեսենսկին:

«Նոր պայմաններին՝ նավթի գնին, պատժամիջոցներին Ռուսաստանի տնտեսության ադապտացումն այս տարի կհանգեցնի երկրի տնտեսության անկմանը, սակայն հաջորդ տարի աճի,-ընդծել է Վոսկրեսենսկին՝ դիմելով ճապոնացի գործարարներին: – Մենք մտադիր ենք օգտվել հնարավորություններից ու մի շարք բարեփոխումներ իրականացնել, որն ուղղված կլինի մեր քաղաքացիների բարեկեցության ու տնտեսության կայուն աճի ապահովմանը»:

Նա նշել է, որ ՌԴ տնտեսությունն այժմ մեծապես տարբերվում 2008թ. ՌԴ տնտեսական վիճակից:

«Բանկերի ու ընկերությունների հաշվեհամարները, 2008-ի համեմատ, առավել պատրաստ են, պետական պարտքը ՀՆԱ-ի 15%-ից պակաս է, ոսկու պաշարները՝ շուրջ 400 միլիարդ ԱՄՆ դոլար են կազմում, գործազրկությունը ռեկորդային կերպով ցածր է՝  5,2%: Սա լավագույն ցուցանիշն է զարգացած երկրների շարքում»,-պարզաբանել է նա:

Ստանիսլավ Վոսկրեսենսկին համոզված է, որ «այժմ Ռուսաստանում նոր նախագծեր սկսելու լավ ժամանակ է»:




Լրահոս