Թուրքիան տանկեր է տեղակայում Սիրիայի հետ սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքական բանակր շարունակում է զինտեխնիկա տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Թուրքական զինուժի 5-րդ զրահատանկային բրիգադի տանկերը բեռնատար մեքենաներով տեղակայվել են սահմանամերձ Գազիանթեպում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական “Միլլիյեթ”-ը, զինտեխնիկան այսօր առավոտյան տեղակայվել է սահմանի “կրիտիկական հատվածներում”:
Եւս 6 տանկ մոտեցվել են սահմանին Ջեյլանփնար և Սուրուչ շրջաններում:
“Հուրրիյեթը” տեղեկացնում է, որ օդ են բարձրացել նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք մասնավորապես Բաթմանի մոտակայքում սահմանի 24-ժամյա վերահսկողություն են կատարում: Թուրքական կողմը պնդում է, որ թուրքական զինված ուժերն այդ կերպ պատրաստվում են դիմակայել Սիրիայի սահմանից դեպի Թուրքիա քուրդ զինյալների հնարավոր մուտքին:
tert .am




Լրահոս