Ուկրաինայի հարցով փաստաթղթի նախագիծը փոխանցվել է կոնտակտային խմբին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խումբը «նորմանդյան ձևաչափի» անդամ երկրների կողմից մշակված փաստաթուղթ է ստացել. այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը:

«Փաստաթուղթը փոխանցվել է կոնտակտային խմբի դիտարկմանը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Հավելենք, որ «նորմանդյան քառյակի» առաջնորդները Մինսկում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ, մոտ 13 ժամ է, բանակցություններ են վարում:

Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները հանդիպումը սկսել են նախօրեին՝ ժամը 20:15-ի սահմաններում՝ նեղ կազմով: Երկու ժամ անց նրանք դուրս են եկել նկարվելու, իսկ այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով: Եվս որոշ ժամանակ անց պետությունների ղեկավարները բանակցությունները շարունակել են նեղ շրջանակով:

150211175527_russia_president_putin_minsk_624x351_reuters

150211203138_putin_poroshenko_minsk_handshake_624x351_reuters

150212014554_merkel_ukraine_poroshenko_minsk_624x351_getty

150212015346_ukraine_president_poroshenko_minsk_624x351_getty

minsk

minsk2

minsk3




Լրահոս