ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 28-ի գիշերը Վարդենիսի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 26-ամյա Վաղարշակ Պետրոսյանը: Նա այնտեղ հայտնել է, թե կրծքի հատվածում վնասվածքը ստացել է տան բակում, որտեղ հավասարակշռությունը կորցրել է եւ ընկել: Սակայն հաջորդ օրը ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ հուլիսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Վարդենիսի մարզադպրոցի մոտ 22-ամյա Դանիել Արզոյանի եւ Վաղարշակի միջեւ վիճաբանություն է ծագել: Առանց լուրջ պատճառի բռնկված տղայական այդ վեճն այնքան է թեժացել, որ Դանիելը հանել է իր մոտ եղած դանակն ու հարվածել 26-ամյա երիտասարդին: Վաղարշակի առողջությանը վտանգ չի սպառնում: Ոստիկանության ՀԿԼՎ-ից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ Դանիել Արզոյանը ստորագրությամբ բաց է թողնվել:




Լրահոս