Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատրանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, պետք է կայանար Իսրայել Սարգսյանի (Իսո) գործով առաջին դատական նիստը:
Այն, սակայն, հետաձգվեց, քանի որ տուժողների ներկայացուցիչ Նարինե Աղաջանյանն ու Երեմ Սարգսյանը դիմել էին նիստն այլ օր նշանակելու համար: Նիստը նշանակվեց մարտի 4-ին:
Հիշեցնենք, որ Ի. Սարգսյանը մեղադրվում է քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի՝ Թոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ: Նշենք, որ այս գործով ևս մեկ մեղադրյալ Մովսես Ներսիսյանը, ով ըստ մեղադրական եզրակացության սպանել է Արթուր Սաֆարյանին, դեռ չի հայտնաբերվել: Նախնական վարկածով, Իսրայել Սարգսյանը սպանել է Մովսեսին Ներսիսյանին: