Գագիկ Ծառուկյանը ներկա չէ ԲՀԿ նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին իր կենտրոնական գրասենյակում նիստ է անցկացնում:

Կուսակցության նիստը, սակայն, վարում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իսկ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նիստին ներկա չէ:

Որոշ տեղեկությունների համաձայն, նիստի օրակարգում  պատգամավորների` ԲՀԿ շարքերը լքելու հարցն է: Նշենք, որ Արագած Ախոյանն արդեն իսկ դիմում է ներկայացրել:




Լրահոս