Պարզվում է՝ Հայաստանն այս տարվա ընթացքում աննախադեպ աճ է գրանցել արդյունաբերության ոլորտում. ինչպես օրերս ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, աճը կազմել է 13 տոկոս: Մինչդեռ երբ խորանում ենք արտադրության ծավալների մեջ, պարզ է դառնում, թե ինչի հաշվին է այս թիվը նկարվել. օրինակ՝ պարզվում է, որ Հայաստանում աճում է տրակտորաշինությունը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում թողարկվել է 1 տրակտոր, 2012-ին՝ միանգամից 103: Խոստովանենք՝ աճը բավական լուրջ է, միանգամից՝ 103 տոկոս: Իսկ իրականում, ինչպես պնդում են փորձագետները, ՀՀ-ում տրակտորները ոչ թե արտադրվում են, այլ դրանց մասերը բերվում են Հայաստան ու հավաքվում այստեղ: Նույն կերպ աճ է գրանցվել համակարգիչների արտադրության ոլորտում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ