Ծառուկյանը չի օգնի Բուռնաշի դեմ բողոքող «Հրազդան» տովավաճառի աշխատակիցներին. 1in.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ծագիկ Ծառուկյանը փակել է այն տարածքը, որն անվճար և անժամկետ հատկացրել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին, որոնք բողոքում էին Աղաբաբյանի կողմից տաղավարների վարձավճարների բարձրացման դեմ:

Հիշեցնենք, որ տարեսկզբին հայտնի դարձավ, որ Աշոտ Աղաբաբյանը թանկացրել է իրեն պատկանող տոնավաճառի վաճառասեղանների ու տաղավարների գինը, ինչից դժգոհ առևտրականները որոշել էին լքել Աղաբաբյանի շուկան և հավաքվել-գնացել էին Ծառուկյնաի մոտ՝ օգնության խնդրանքով: Ծառուկյանն էլ որոշել էր օգնել: Աբովյան քաղաքին կից տարածք էր տրամադրել, որտեղ առևտրականները պետք է մոտ 400 տաղավար կառուցեին: Ծառուկյանը խոստացել էր անգամ տաղավարների կառուցման համար անվճար շինանյութ, մասնավորապես՝ 100 տոննա ցեմենտ տրամադրել, ինչը, փաստացի, չեղավ:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս