«Համակարգի հատկապես բարդ խնդիրներից է էթիկայի նորմերի պահպանումը եւ որոշ աշխատակիցների՝ դրանց պարտադրումը»:
Դե իհարկե, էթիկայի կանոնների պահպանումը շատ բարդ խնդիր է մի գերատեսչության համար, որի ղեկավարը Տամոժնի Գագոն է: Ու զավեշտալին այն է, որ հենց նա է խոսում էթիկայի նորմերի պահպանման անհրաժեշտության մասին: Լավ կլիներ, որ Գագիկ Խաչատրյանը էթիկայի կանոնների պահպանումը սկսեր իրենից եւ որպես առաջին քայլ՝ հրաժարական տար զբաղեցրած պաշտոնից: Ինչո՞ւ, որովհետեւ էթիկայի նորմերի կոպիտ խախտում է, որ մարդը, լինելով խոշոր գործարար, զբաղվում է երկրի հարկահավաքությամբ ու մաքսազերծման աշխատանքներով: Այդ ժամանակ նոր ընկալելի կլիներ Խաչատրյանի խոսքերի լրջությունը, եւ հավատը նրա նկատմամբ կսկսեր ավելանալ: