Հանրապետության տարածքում` օգոստոսի 21-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին արևելյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ին կնվազի 3-4, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով: Երևանում` oգոստոսի 21-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Երևան քաղաքի օգոստոսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
գ Օդի առավելագույն ջերմաստիճան 37.1 0C (1969թ.)
գ Օդի նվազագույն ջերմաստիճան 9.4 0C (1912թ.)
գ Օդի միջին օրական ջերմաստիճան 25.30C