Վախճանվել է Եթովպիայի վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի լույս 21-ի գիշերը  մահացել է Եթովպիայի վարչապետ Մելես Զենաուին: 
Տեղի պետական հեռուստատեսության տվյալներով` մահը վրա է հասել ինֆեկցիոն հիվանդության բարդացման հետևանքով: Վերջին 2 ամիսներին 57-ամյա Զենաուին բուժման կուրս է անցել արտերկրում: Նախարարների կաբինետի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի Զենաուիի տեղակալը`երկրի ԱԳ նախարար Հայլե Մարիամ Դեսալեգնը: Նա Եթովպիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 1991 թվականից:




Լրահոս