Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ օգոստոսի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի բնակչուհի ահազանգել է ոստիկանության Հրազդանի բաժին ու հայտնել, որ իր 33-ամյա որդուն հետապնդում են: Տիկինը նշել է, որ օգոստոսի 12-ից մինչեւ օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում իր որդուն նախկին աներորդիները մեքենայով հետապնդել են: Մեր տեղեկություններով՝ երիտասարդին հետապնդողները 27-ամյա Մացակն ու Աշոտն են եղել, որոնք իրենց մեքենայով փողոցում մի քանի անգամ հետապնդել են երիտասարդին եւ սպառնացել, թե «կգցենք մեքենայի տակ ու կսպանենք»: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեռեւս ձեռնարկվում են միջոցառումներ Մացակին ու Աշոտին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ