Ինչ փոփոխություններ են արվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նիստում այժմ քննարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հիմնական զեկուցողը Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն է, ով նշեց, որ այս փոփոխությամբ առաջարկվում է ՓՄՁ-ների` 58.35 մլն դրամի շեմը բարձրացնել մինչև 113.4 մլն: Ըստ փոփոխությունների՝ փաստաթղթավորման բացակայության դեպքում նախկին 3%-ի փոխարեն, որ դարձվել էր 1% և առաջացրել տնտեսվարողների դժգոհությունը, այժմ ստիպված են լինելու վճարել 5%:

Նախարարը նշեց, որ հնարավոր կայունության կանխատեսումն արված է 3-5 տարի ժամկետով: «Մենք մեր նպատակից հետ չենք կանգնում: Այնուամենայնիվ, պետք է փաստաթղթավորեն: Մենք վարչական մահակը փոխարիում ենք տնտեսականով, կոպիտ ասած»,- հայտարարեց Ճշմարիտյանը:




Լրահոս