ՇՐՋԱՆՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, երեկվա համարում գրել էր, որ Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ու «Բարգավաճ Հայաստան»-ի խոսնակ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Մոնակո քաղաքում, իսկ քննարկման թեման եղել են ՏԻՄ եւ 2013թ. նախագահական ընտրությունները: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարել էինք նաեւ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին, որը ո՛չ հաստատել եւ ո՛չ էլ հերքել էր լուրը՝ ասելով. «Ես ասեկոսեները չեմ մեկնաբանում եւ նշել եմ, որ նախագահական ընտրությունների հետ կապված՝ մեր ասելիքն ու մեր դիրքորոշումը չի փոխվել»: Երեկ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով իր՝ նախօրեին արված հայտարարություններին, ասաց, որ ինքն ընդամենը շրջանցել էր այդ հարցը:




Լրահոս