«Մարդը կարող է այնքան ծանրություն բարձրացնել, ինչքան ուժը պատում է: Դրանից ավելին ուղղակի ծիծաղելի է դարձնում, եւ հեչ պարտադիր չէ, որ բոլորը մտածեն, որ նախագահ են դառնալու»:
Ինչպես միշտ, Գալուստ Սահակյանն ինքնատիպ է: Բոլոր ժամանակների պաշտոնյան այնքան է ցանկանում, որ երկրի ղեկավար ընտրվի Սերժ Սարգսյանը, որ անգամ այդ աշխատանքը համեմատում է ծանրամարտիկի քրտնաջան գործառույթի հետ: Ինչ ինչ, բայց մի հարցում Գրիգորիչը ճիշտ է. նախագահ դառնալն ամեն մարդու «խելքի բանը չէ»: Ու հատկապես անցած 4 տարիները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանն ավելի լավ պաշտպանության նախարար էր, քան երկրի նախագահ: Հուսանք, որ Գրիգորիչի խոսքերից Սարգսյանը հետեւություններ կանի եւ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում հանդես կգա այլ կարգավիճակով: