Աշխարհի ամենաաղքատ նախագահը հեռանում է իր պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի մանդատի վերջնաժամկետը, ով պատմության մեջ կմտնի  որպես «ամենաաղքատ նախագահ»:

Համաձայն սահմանադրության՝ երկրի ղեկավարն իրավունք չունի երկրորդ անգամ երկրի նախագահի պաշտոնի համար առաջադրել իր թեկնածությունը:

Այնուամենայնիվ, Մուխիկան չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից ու կզբաղեցնի սենատորի պաշտոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խոսե Մուխիկային մամուլն անվանել է «աշխարհի ամենաաղքատ նախագահ»: Նա գերադասում է հասարակ հագուստ, իր աշխատավարձի զգալի մասը տալիս է բարեգործության ու ապրում է համեստ մի տնակում:




Լրահոս