Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրիայի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 27-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալուս Կրաուտին (նստավայրը` Վիեննա):
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորեց Ավստրիայի դեսպանին նշանակման առիթով` մաղթելով հաջողություն նրա առաքելության մեջ: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության առիթով, ինչի շնորհիվ ավելի են զորանում երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները: Վեհափառ Հայրապետը նաեւ խոսեց միջեկեղեցական հարաբերությունների, մասնավորապես Հայ Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական ջերմ կապերի մասին:
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ տարածաշրջանում խաղաղության ու համերաշխության պահպանության ուղղությամբ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների կողմից ձեռնարկվող քայլերին:




Լրահոս