ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մարտի 5-ին, կազմել է 479.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,45 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.22 դրամ (նվազել է 3.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 730.87 դրամ (նվազել է 3.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.77 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 252.9 դրամ, ոսկին՝ 18,678.55 դրամ, պլատինը՝ 18,251.15 դրամ:
Մարտի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: